Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում բնակելի 4 տուն է վնասվել, խաղաղ բնակիչ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1092618.thumb_.jpg

Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում սեպտեմբերի 14֊ի, ժամը 20։00-ից իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն հնչել։ Մինչդեռ 90-ականներից հետո առաջին անգամ այստեղ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի կեսգիշերին արկերի ձայներ լսվեցին, ինչպես հայտնում է 168․am-ը, գյուղ այցելած հայ և արտասահմանցի լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է համայնքապետ Արտակ Զադայանը:

«Գյուղում ընդհանրապես խուճապ չկա, միայն մի քանի ընտանիք, որտեղ մանկահասակ երեխաներ կան, տարհանվել են, մյուսները շարունակում են մնալ գյուղում»,-ընդգծել է համայնքապետը։

Վերիշենում թշնամու արձակած հրթիռների հարվածների հետևանքով բնակելի 4 տուն է վնասվել։ Համայնքապետի խոսքով` գյուղից 700-800 մետր հեռավորությամբ էլ հարյուրավոր հրթիռներ են ընկել։

«Երեկ ժամը 15։00-ի հատվածում գյուղում 3 արկ ընկավ, տղերքին օգնելու պահին մեկ քաղաքացիական անձ վիրավորում ստացավ, հիմա հիվանդանոցում է, ոտքին բեկորային վնասվածք է ստացել։ Կյանքին վտանգ չի սպառնում»,- մանրամասնել է նա։

Ենթակառուցվածքները չեն վնասվել։

--00—ԶՀ