Պարեկները դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում ուժեղացված ծառայություն կիրականացնեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

timthumb (1).jpg

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․



«Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին: Ոստիկանության պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Նպատակը մեկն է՝ ապահովել երեխաների անվտանգությունը:



Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոններն ու բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում: Ծնողներին, մանկավարժներին կոչ ենք անում ուշադիր լինել երեխաների հանդեպ:



Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ»:



--00—ԶՀ