Իրանի հարավում ջրհեղեղների հետևանքով 17 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

․

Առնվազն 17 մարդ է զոհվել Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում  է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաալիքին:

Քաղաքի քաղաքապետ Յուսեֆ Քարեգարն իր հերթին հայտնել է, որ շտապ օգնության ծառայությունները ջրհեղեղներից փրկել են 55 մարդու։ Առնվազն 6 մարդ դեռ անհայտ կորած է համարվում։

Իրանի օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել էին երկրում ուժեղ սեզոնային անձրևների հնարավորության մասին՝ չնայած այն հանգամանքինոր Իրանը տասնամյակներ շարունակ բախվում է երաշտի։ 

--00--ԱՀ