Ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

 

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Քասախ համայնքի բնակիչները կրկին փողոց էին փակել:  Ապրիլի 5-ից բողոքի ակցիաներին մասնակցում էին նաեւ Պռոշյան համայնքի բնակիչները, քանի որ այս համայնքները սպասարկող թիվ 25 եւ 59 երթուղու ավտոբուսները հանվել են: Համայնքներն այլ ընկերություն է սպասարկելու, որը  սահմանել է 250 եւ 200 դրամ ուղեվարձ՝ նախկին 150-ի փոխարեն: Երկու օր առաջ էլ Աբովյան-Երեւան երթուղու ավտոբուսներում էին ցուցանակ փակցրել` «Երեւանի տարածքում` 150 դրամ» գրությամբ: 

Սա նշանակում է, որ Երեւանին հարակից համայնքներից Երեւան ժամանող, այստեղ աշխատող կամ սովորող անձանց տրանսպորտային ծախսերը բազմապատկվում են: «3 տրանսպորտ եմ փոխում, որ հասնեմ աշխատանքի»,- ասում էր ցուցարար կինը` չթաքցնելով զայրույթը. «Մի հատ ավտոբուս են տվել, էդ էլ են շատ համարում։ Ժողովրդի մասին մտածեք, հերիք է` ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին»։ 

 

 

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 

–00—ՍՊ