Բերման ենթարկվածը նաև հետախուզվում էր գողությունների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

ձերբակալություն

Մայիսի 28-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Հասրաթյան փողոցի մի շենքից խողովակներ են գողացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները հուլիսի 14-ին, գողությունը կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 5-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 36-ամյա Արսեն Մ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արսեն Մ.-ն հունիսի 6-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

--00--ԱՀ