Գյումրին և Տվերը քույր քաղաքի համաձայնագիր են ստորագրելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

․

ՌԴ Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի», Գյումրու «Ռոտարի» ակումբի ներկայացուցիչներին այսօր ընդունել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը:

Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ողջունել է ներկաներին, խոսել հայ-ռուսական դարավոր բարեկամության, ծրագրերի և համագործակցությունների մասին:

Վարդգես Սամսոնյանն այնուհետ նշել է, որ ընդամենը 1-2 օրից Գյումրին քույր քաղաքի համաձայնագիր է ստորագրելու ՌԴ Տվեր քաղաքի հետ՝ մեծապես կարևորելով գործընկերության և փոխշահավետ կապերի ընդլայնման, փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման պայմանների ստեղծումը:

Հանդիպման ընթացքում երկուստեք պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել թե՛ Գյումրի համայնքի ղեկավարի, թե՛ ՌԴ Տվեր քաղաքի «Գթության քույր Եկատերինա Բակունինայի անվան բարեգործական հիմնադրամի» կողմից:

--00--ԱՀ