Genesis Armenia-ն Ստեփանակերտում սկսում է «Արցախն ապրում է» խորագրով նոր կրթամշակութային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 17, 24News

20210809_183508-1.jpg



Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը, «Ինքնահռչակ նկարիչ» դպրոցի հետ համատեղ, Ստեփանակերտում սկսում է նոր կրթամշակութային ծրագիր՝ «Արցախն ապրում է» խորագրով։

Հուլիսի 10-23-ը Ստեփանակերտում՝ Hub Artsakh-ում, կգործի պատկերապատումների (կոմիքսների) անվճար ամառային դպրոց, որի ընթացքում պրոֆեսիոնալ նկարիչները դասախոսությունների, վարպետության դասերի և գործնական պարապմունքների միջոցով պատանիներին կծանոթացնեն պատկերապատումների արվեստին և կօգնեն ստեղծել իրենց սեփական կոմիքսները։

Կոմիքսները պատկերների և տեքստի միջոցով ստեղծվող պատմություններն են։ Ծրագրի նպատակն է արցախցի երիտասարդներին սովորեցնել պատկերների լեզուն, որի շնորհիվ հնարավորություն կունենան նաև այդ ժանրով աշխարհին ցույց տալ ապրող Արցախը։

«Արցախն ապրում է» խորագրով պատկերապատումների վարպետության դասերի

ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն նաև մուլտֆիլմի տեսակները, կծանոթանան կոմիքսների ստեղծման փուլերին, իսկ դասընթացի ավարտին մասնագետների օգնությամբ կստեղծեն իրենց սեփական կոմիքսները։ Բոլոր աշխատանքները կհրատարակվեն կոմիքսների նոր ժողովածուում։

Ի դեպ, «Ինքնահռչակ նկարիչ» դպրոցն Արցախում գործելու է արդեն 2-րդ անգամ։ Կոմիքսների նոր ժողովածուում տեղ են գտել նաև Արցախի երիտասարդների նախորդ տարվա աշխատանքները։

Երկշաբաթյա անվճար դպրոցին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր բոլոր արցախցիները՝ անկախ նկարչական հմտություններից։

--00—ՀԶ