Անձամբ Փաշինյանի հրամանով է ժողովրդի նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառել, բայց ԵՄ-ն լռում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

ԵՄ դեսպանատան մոտ ընդդիմադիրները հերթական ակցիա են արել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն անդրադարձել է օրերս ոստիկանների կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակներ ու անհամաչափ ուժ կիրառելու դեքերին։ Նա նշել է, որ տուժել են ոչ միայն ցուցարարները, այլև ոստիկանների մեծ մասը, որոնք, սակայն, տուժել են հատուկ միջոցների սխալ օգտագործման հետևանքով, իսկ որոշ միջոցներ էլ եղել են ժամկետնանց։

Խոչընդոտվել է նաև ԶԼՄ-ների աշխատանքը, օպերատորներից մեկի գույքը վնասվել է, վերջինս ստացել է նաև վնասվածք։

«Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի հրամանով»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։