ՊՆ N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

image.jpg

Անձնակազմի մարտական պատրաստականության ստուգման նպատակով N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են բարդ եղանակային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։

 --00—ՀԶ