Զելենսկու գրասենյակում դժվարին են որակել ՌԴ-ի հետ բանակցությունների չորրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

զելենսկի

 

 Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանի հետ բանակցությունների հերթական փուլը, որը մարտի 14-ին մեկնարկում է առցանց ձեւաչափով, որակել Է դժվարին: «Բանակցություններ – չորրորդ փուլ: Հաշտության, հրադադարի, զորքերի անհապաղ դուրսբերման եւ անվտանգության երաշխիքների շուրջը: Դժվարին զրույց»,- գրել է նա իր Telegram-ալիքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները մարտի 14-ին կշարունակվեն տեսակապի ձեւաչափով: Իր հերթին ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» կառավարող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան հայտնել է, որ դրանք կսկսվեն10:30-ին՝ չճշտելով ժամային գոտին:

Փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում տեղի են ունեցել առաջին ռուս-ուկրաինական բանակցությունները: Հանդիպումը տեւել է հինգ ժամ: Երկրորդ փոլը կայացել է մարտի 3-ին Բելովեժյան Անտառում: Պատվիրակությունները երրորդ անգամ հանդիպել են մատի 7-ին Բրեստի մարզում: Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիայում դիվանագիտական համաժողովի հարթակներում կայացել Է նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումը:

ՌԴ-ի նախագահ Վլադիմր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան օգնության մասին Դոնբասի հանրապետությունների ղեկավարների խնդրանքի: Ռուսական կողմի պահանջների թվում են Ուկրաինայի ապառազմականացումը եւ դենացիֆիկացիան, այդ պետության չեզոք եւ միջուկազերծ կարգավիճակը, Ռուսաստանին Ղրիմի պատկանելության եւ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչումը:

--00--ՄՀ