ՀՀ վարչապետի հրամանագրով Արման Խոջոյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

ՀՀ վարչապետի հրամանագրով Արման Խոջոյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության էլեկտրոնային հարթակից:

Հրամանագրում մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2022 թվականի մարտի 3-5-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Բելառուսի Հանրապետություն (Գորկի)՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի միասնական շուկայի զարգացման հեռանկարները քննարկելու, ինչպես նաև ռուսական «Միրատորգ» գենետիկական սելեկցիայի կենտրոնի գործունեության հետ ծանոթանալու նպատակով։

2. Արման Խոջոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Բելառուսի Հանրապետություն (Գորկի) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն և Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։

 

--00--ՍԳ