Ստուգայցեր են իրականացվել հանրապետության սննդի շղթայի օպերատորների 47 կազմակերպություններում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

տռռեգտեռգ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումները՝ միտված Covid 19-ի դեմ պայքարին, շարունակվում են:
Շաբաթամուտին՝ փետրվարի 7-ին, ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրապետության սննդի շղթայի օպերատորների 47 կազմակերպություններում, որոնցից 17-ը՝ Երևանում, իսկ 30-ը՝ մարզերում:
Խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

--00--ՍԳ