Մայր աթոռի մասնակցությամբ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Սուրբ Ծնունդ

Մայր աթոռի մասնակցությամբ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը:

Դեկտեմբերի 31

ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Հունվարի 1

ժամը 10:00-ին — Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Ս. Գայանե վանքում։

Հունվարի 5

ժամը 17:30-ին — Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Գայանե վանքում։

Հունվարի 6

ժամը 10:30-ին — Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։

Հունվարի 7

ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում:

--00--ԱԹ