Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում 15 կմ ճանապարհի շինարարության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

խաղաղապահ

Ռուս խաղաղապահներն ապահովել են ԼՂ Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետների կողմից անվտանգության ապահովման շնորհիվ ԼՂ-ում կողմերի սահմանազատման գծի երկայնքով արդեն վերականգնվել է 15 կմ երկարությամբ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերականգնել 30 կմ երկարությամբ ճանապարհ:

«Ներկայում միջոցառումներ են տարվում ճանապարհային աշխատանքների ապահովման անվտանգության ապահովման ուղղությամբ: Ռուս խաղաղապահների շնորհիվ` ճանապարհային ծառայության աշխատակիցները կարող են անվտանգ զբաղվել ճանապարհների վերականգնմամբ: Քանի որ այս տարածքը տեղակայված է կողմերի սահմանազատման գծի երկայնքով, վարչակազմը դիմել է ռուս խաղաղապահներին` խնդրելով ապահովել ճանապարհային աշխատանքների անվտանգությունը: Այս փուլում արդեն վերականգնվել է 15 կմ ճանապարհ»,- ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:

Տվյալ ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին՝ բնակավայրերի միջև անվտանգ տեղաշարժ իրականացնելիս, այնպես էլ խաղաղապահներին հերթապահության նոր երթուղի ձևավորելիս: Ճանապարհի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

--00--ԱԹ