Կառլեն Մկրտչյանը նշանակվել է Արտաշատի ղեկավարի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, որոշում է ստորագրել Արտաշատի համայնքապետի պաշտոնակատարի նշանակման մասին:

Որոշման մեջ նշվում է․

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Կառլեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Հոկտեմբերի 1-ին Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը տեղեկացրել էր, որ վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները և այլ աշխատանքի է անցնում:

--00—ԼՄ