ՌԴ-ն չի ցանկանում ամերիկացի զինվորականների տեսնել Կենտրոնական Ասիայի երկրներում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

լավրով

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում ԱՄՆ զինծառայողներին տեսնել Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում:



«Ազնվորեն կբացատրեմ. մենք անվտանգության ընդհանուր տարածք ունենք: Եվ այդ տարածքում մեր պարտականություններն ունենք: Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որը ենթադրում է բոլոր դաշնակիցների համաձայնությունն այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են արտասահմանյան զինված ուժերի տեղակայմանն իրենց տարածքներում»,- ասել է Լավրովը:

--00—ԼՄ