67 կգ Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 4, 24News

նկար

67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, տեղեկանում ենք Wrestling - Armenia-ի ֆեյսբուքյան էջից։

Բրոնզե մեդալի համար պայքարում Շանթ Խաչատրյանը 10-1 հաշվով հաղթել է Լիտվայի ներկայացուցչին։