ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Մոսկվայում կորոնավիրուսային հիվանդության օրական ցուցանիշի ռեկորդ է արձանագրվել: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, մեկ օրում կորոնավիրուսով վարակման 9 056 դեպք է գրանցվել:
Մինչ այս կորոնավիրուսային հիվանդության առավելագույն ցուցանիշը գրանցվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին. այդ օրը կորոնավիրուսով վարակման 8 203 դեպք էր հայտնաբերվել:
--00--ԱԹ