Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվայի» դիմաց հայտնաբերվել է հրազենի վնասվածքով դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվայի» դիմաց, տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ տղամարդը մահացել է կրակոցներից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։

--00—ԼՄ