Ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

․

Վաղատուրից գյուղ եկող կաթի մեքենան ադրբեջանցիները կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, պարզենք` ինչ է եղել: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:

«Մեքենան կանգնեցրել են, հայերեն լեզվով ծխախոտ են ուզել։ Ըստ վարորդի ադրբեջանցիներ են եղել: Հիմա գյուղացիներով եկել ենք, տեսնենք` ինչ է եղել, բայց էստեղ ոչ ոք չկա»,- հայտնել է նա:

Համայնքապետի խոսքով ադրբեջանցիները գտնվում են  գյուղից 2.5 կիլոմետրի հեռավորության բարձունքի վրա: Գյուղից կանանց ու երեխաներին հանել են, մնացել են տղամարդկանցով և զինվորականներով։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում ներխուժել է ՀՀ տարածք, որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել, որոշ հատվածներում դեռ շարունակում են մնալ ՀՀ տարածքում։

--00--ԱՀ