Երևանի, 3 մարզերի ո՞ր հասցեների շարժական կետերում կարելի է պատվաստվել COVID-19-ի դեմ․ ցանկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

կով

Կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում՝ դրանով իսկ կանխելով հիվանդացության տարածումը և դրա հետևանքով առաջացող մահվան դեպքերը: Պատվաստվե՛ք՝ պաշտպանելով Ձեզ և Ձեր մտերիմներին: Այդ մասին հայտարարություն է տարածել առողջապահության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ պատվաստումային շարժական կայաններում:

Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային կետերի տեղակայման հասցեներն են․

Երևան

  1. Հյուսիսային պողոտա,
  2. «Կասկադ համալիրի» հարակից տարածք,
  3. «Մալիբու» սրճարանի հարակից տարածք,
  4. «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածք,
  5. «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց,
  6. «Երևանի 2800-ամյակի այգու» հարակից տարածք,
  7. «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածք,
  8. «Դալմա Գարդեն» մոլ,
  9. «Մեգամոլ» առևտրի կենտրոն։

Շիրակի մարզ

  1. Գյումրու Վարդանանց հրապարակ

Լոռու մարզ

  1. Վանաձորի Հայքի հրապարակ

Տավուշի մարզ

  1. Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ»։      --00—ԼՄ