Կոմունիկացիաների բացումը հեռանկարներ ունի, տնտեսական կայունության ու աճի հնարավորություն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Տնտեսական մեծ աճերի մասին խոսելու հիմքեր կան։ Ակտիվացման արտացոլումները երևում են։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։

Նախկին նախարարը կարծում է, որ խոշոր ներդրողները դրական սպասելիքներ ունեն՝ կապված ճանապարհների, ենթակառուցվածքների բացման հետ։

Նա մեծ ռիսկեր չի տեսնում՝ նշելով, որ մարտահրավերների մրցակցությունը պետք է ընդունել, քանի որ այն մեծ հեռանկարներ ունի, տնտեսական կայունության ու աճի լրացուցիչ հնարավորություն կտա։

Խոսելով հետպատերազմական շրջանում կառավարության ձեռնարկած սոցիալական աջակցության ծրագրերի մասին՝ Բարխուդարյանը դրական է գնահատել՝ ընդգծելով, որ արժանապատիվ մոտեցում ցուցաբերվեց շահառու խմբերին։

Մանրամասները՝ տեսանյութում։