Սահմանադրության հետ կատակ չի կարելի անել, քամուն ընդառաջ թքելուն է նման․ Գևորգ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News 

Հանրաքվե ձեռնարկելն այսօր իշխանության շահերից չի բխում։ Ուզում են մեղքն ԱԺ-ի վրա գցել, Վենետիկի հանձնաժողովն էլ իրենց երաշխավոր են ընտրել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Ըստ Պետրոսյանի՝ երկրի իշխանությունները մինչև հիմա չեն հասկանում իրենց գործունեության գերակայությունները, համավարակը թողած՝ հանրաքվեի մասին են խոսում։  

«Տեսան մեղքը ժողովրդի վրա քցել չի ստացվում, հիմա Վենետիկով դուրս կգան ԱԺ-ի վրա։ Ամոթ է, մեր երկրի գլխավոր խնդիրը ՍԴ-ի՞ հարցն է։ Աշխարհը ծիծաղում է մեզ վրա։ Հիմա ի՞նչ, կանգնենք ասենք դրսից մարդ եք մեզ վրա բերում։ Չի կարելի կատակ անել սահմանադրության հետ, քամուն ընդառաջ թքելուն է նման»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։