«Հայրենիք» կինոթատրոնի կոտրված սյունն այսօր կհանեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News 

Հայրենիք

«Հայրենիք» կինոթատրոնի կոտրված սյունն այսօր կհանեն: Այս մասին հաղորդվեց այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ: Սյունը կհանեն, ապա օրենքով սահմանված կարգով կբերեն նախկին տեսքին: Ի տարբերություն նախկինի՝ սյան մեջ այժմ կլինի նաեւ մետաղական մաս:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ սեփականատերը ցանկացել է արտաքին տեսքի փոփոխություն անել, սակայն քաղաքապետարանից բացասական կարծիք է ստացվել: 

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Երևանում մահվան ելքով ավտովթարժ տեղի ունեցավ․ ավտոմեքենան բախվել էր ստորգետնյա բետոնե պատնեշին, կոտրել այն ու տապալել «Հայրենիք» կինոթատրոնի սյունը։