Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 մեքենա, 63 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

նկար

Փետրվարի 18-19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:



Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Տաշիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Կոտայքի մարզի Առինջ գյուղերում։



Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 ավտոմեքենա և 63 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00—ԼՄ