Արքայազն Չարլզն ու կինը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

կորոնավիրուս

Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը` Քորնուելի դքսուհի Կամիլան, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին փետրվարի 10-ի առավոտյան հայտնել է Էլիզաբեթ 2-րդի որդու գրասենյակի մամուլի ծառայությունը: Korrespondent-ը:

«Ուելսի արքայազնը և Քորնուելի դքսուհին ստացել են կորոնավիրուսային պատվաստանյութի իրենց առաջին չափաբաժինը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մանրամասները, թե որտեղ և երբ են արքայազն Չարլզն ու կինը պատվաստվել, ինչպես նաև ինչ տեսակի պատվաստանյութ են օգտագործել, հայտնի չէ։



Հունվարի 9-ին հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և նրա ամուսինը ՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:



--00—ՄՀ