ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան պաշտոնական էջում՝ կոչ անելով հետևել իր օրինակին:
«Այսօր լավ օր էր: Երբեք այսքան ուրախ չեմ եղել հերթ կանգնելիս: Եթե կարող եք, դուք էլ միացեք ինձ և գրանցվեք՝ կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալու համար: Եկեք ինձ հետ, եթե ցանկանում եք ապրել»,- գրել է նա:
--00--ԱԹ