ԼՀԿ-ական պատգամավորներն այցելել են Արցախ. ԱՀ ԱԺ նախագահի հետ հանդիպում է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

նկար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր Արցախում հանդիպել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։ Այս մասին տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում  քննարկել են հետպատերազմյան շրջանում արցախահայության առջև ծառացած հումանիտար և անհապաղ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև խորհրդարանական համագործակության հարցեր: 

--00—ԼՄ