Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Ինձ համար որևէ կասկած չկա, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, և ով կրում է պատասխանատվություն, մի շարք լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



«Ինձ հաշիվ եմ տալիս, որ պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ: Բայց ժողովուրդը պետք է տիրապետի իրավիճակին, պետք է զրույց տեղի ունենա: Բոլորին լսելը շատ կարևոր է: Տեղի է ունեցել հետևյալը. 2018-ի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը հատել էր չվերադառնալիության կետը, երբ հարցը մտել էր «Տարածքներ ոչնչի դիմաց տրամաբանության մեջ» », - ասել է վարչապետը, ապա հավելել, որ նախկին իշխանությունը լավ է իմացել՝ ո՞ր կետի վրա է մնացել բանակցային գործընթացը:



«Իմ վարած քաղաքականությունը եղել է հետևյալը. Փորձել չհամաձայնել այդ ամեն ինչի հետ, փորձել փոխել տրամաբանությունը: Ցավոք, այո, դա մեզ չի հաջողվել, որովհետև մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս՝ տարածքներն առանց որևէ նախապայմանի Ադրբեջանին հանձնելու մասով: Մենք չենք կարողացել փոխել այս տրամաբանությունը և գուցե մեր հնարավորությունները ճիշտ չենք գնահատել: Ես փորձել եմ ՀՀ դիմադրողականությունն այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար», - ասել է Փաշինյանը:

--00—ԼՄ