Մի կողմ դնենք ամեն բան և, խոնարհվելով զինվորների դիմաց, կիսենք նրանց ընտանիքների ցավը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  24News 

Արոնյան

Հայ առաջատար շախմատիստ, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյան Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ այսօր պետք է թողնել ամեն բան ու միանալ Ազատության հրապարակում նախատեսվող մոմավառությանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի ընկերներ,

Կարծում եմ բոլոր առաջնահերթություններից առաջնահերթ է մեր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելը: Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղ է ունենալու մոմավառություն՝ ի հիշատակ հայրենիքի համար անմահացած հերոսների: Եկեք այսօր մի կողմ դնենք ամեն բան և խոնարհվելով մեր զինվորների դիմաց՝ կիսենք նրանց ընտանիքների ցավը»,-գրել է նա:

--00—ՄՀ