«Քեզ հետ եմ, Հայաստա՛ն». ռուս դաշնակահար Եվգենի Կիսինն աջակցություն է հայտնել մեր երկրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

կիսին

Ռուս ականավոր դաշնակահար Եվգենի Կիսինն իր աջակցությունն է հայտնել մեր երկրին: Դաշնակահարը «Ինստագրամի» էջում գրել է. «Քեզ հետ եմ, Հայաստա՛ն», ապա հրապարակել նաև տեսանյութ, որում կատարում է Կոմիտասի «Կռունկը»:

ՀԻշեցնենք, որ Կիսինը համերգ է ունեցել նաև Հայաստանում, իսկ տարիներ առաջ Կիսինը The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հրաժարվում է համերգներից Թուրքիայում այնքան ժամանակ, քանի դեռ թուրքական կառավարությունը չի ճանաչել 1915-ին ցեղասպանությունը:

--00—ԼՄ