Ձերբակալվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը

25/06/2025 20:27 Իրավական

Ձերբակալվել է Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը։ Հայտնում է Շարժման մամուլի ծառայությունը։

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել են՝ Սրբազան շարժման աջակիցներից 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարաններ։

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար» շարժումը ավելի վաղ հայտնել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները.

Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան:

Հիշեցնենք՝ իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

–00—ՍՊ