7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

06/07/2025 17:13 Ներքին կյանք

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը գրում է․

«Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվել են 7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ:

Ծրագրի ավարտից հետո` 2024 թվականի տարեվերջին, Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների հիման վրա կատարված վերլուծություններով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը (այդ թվում՝ մահվան ելքով) նշված հատվածներում կրճատվել է 72.6% -ով:

Անվտանգ երթևեկություն եմ մաղթում բոլորիս»:

–00—ՅՄ