Օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է․ Ավինյան

06/07/2025 14:21 Ներքին կյանք

Երևանի սրտում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ լվացվում է՝ ամբողջությամբ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շենքը շուտով կունենա նաև նոր գեղարվեստական լուսավորություն, որը ոչ միայն տեխնիկապես ժամանակակից է, այլև ճաշակով ընդգծում է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական վարպետությունը՝ բացահայտելով նրա ստեղծած հրաշքը գիշերային Երևանում»,- ասված է քաղաքապետի գրառման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

–00—ՅՄ