Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում քարաթափում է եղել, վնասվել է ավտոմեքենա

06/07/2025 09:07 Ներքին կյանք

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ ծավալով քար. «Lada» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

–00—ՅՄ