Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 114 դեպք. գրանցվել է 13 ավտովթար
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News

Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 14 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝մարմնական վնասվածքպատճառելու, տրանսպորտային միջոցվարելուիրավունքից զրկվածկամայդիրավունքը կասեցվածկամայդիրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 7 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամվնասելու, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունը չկատարելու, 3 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 2-ականդեպք՝սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության:
Բացահայտվել են նաև՝ մարդու առևանգման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և սարքերի ապօրինի շրջանառության ու ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքեր։
Նախկինում կատարվածհանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնականունեցվածքի գողության՝ 4,
▪️ավազակության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվելէ զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրումգրանցվելէ 13 ավտովթար․ 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
—00—ՄԱ