Բժիշկները պայքարում են «Ծիրան» սուպերմարկետի մոտից հոսպիտալացված 22-ամյա տղայի կյանքի համար

03/07/2025 12:58 Ներքին կյանք

Երեկ՝ հուլիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող «Ծիրան» սուպերմարկետի մոտից դանակահարված վիճակում քաղաքացի է տեղաոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա՝ «ձախ վերին վերջույթի նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտրոշոմամբ:

Հիվանդանոց է մեկնում ոստիկանության Արաբկիրի ավագ համայնքային ոստիկան Նիկողոսյանը, որտեղ բժիշկները նրան հայտնում են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ