Կոտայքում բախվել են «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. «Գազել»-ը շրջել է պաշտպանիչ պաշտնեշը․ կա 4 վիրավոր

30/06/2025 15:58 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցե Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Եղվարդ-Աբովյան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Զովունի վարչական տարածքում՝ ջերմոցների խաչմերուկում, բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված 2 բետոնե պաշտպանիչ հենասյուներին, որոնցից մեկը շրջել է ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ