Փեսա ու աներ վիճել են, անցորդները փորձել են հանդարտեցնել, սակայն, իրենք են դանակահարվել

29/06/2025 10:31 Ներքին կյանք

Երեկ՝ հունիսի 28-ին,  դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։ Այս մասնին հայտնում է Shamshyan.com-ը։

Ականատեսները պատմել են հետեւյալը. «Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են աներոջ տանը ընտանեկան հարցի շուրջ , ապա շարունակել վիճաբանությունը Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի»։

Ոստիկաններն ու քննիչները արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և  ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննիչը հեռախոսն ու դանակը առգրավել է։

 

–00—ԱՊ