Զոլաքարում 65-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

Հունիսի 27-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Զոլաքար բնակավայրի 5 փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սամվել Վ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 7-ամյա Ա․ Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
–00—ԱՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մոսկվայում 120 տարվա մեջ առաջին անգամ ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել
-
Ազգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են անհատները և ոչ երբեք պատահականությունները
-
ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր Հայաստանին անվտանգության երաշխիքների չի տալու․ քաղաքագետ
-
Արամ Ա․ Վեհափառը շարունակում է հետաքրքրվել Քեսապի շուրջ ծայր առած հրդեհի հետևանքներով
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է