Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, փորձության միջով եմ անցնում. Միքայել Սրբազան

28/06/2025 08:26 Ներքին կյանք

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները կրագրողների հետ զրույցում պատմել են Սրբազանի ինքնազգացողության մասին։

Միքայել սրբազանը դատական նիստի ժամանակ հայտարարել է․

«Եթե կալանավորեք, էլի շնորհակալ եմ Աստծուն, որովհետև փորձության միջով եմ անցնում»։

Պաշտպանական կողմը նշում է, որ արքեպիսկոպոսի նկատմամբ կալանքի միջնորդությունը խտրականություն է: Ավելին` նա կամավոր ներկայացել է Քննչական կոմիտե, ինչը նշանակում է, որ չի թաքնվում։

Ինչ վերաբերում է նրա հնչեցրած արտահայտությանը (2024 թվականի, ապա 2025 թվականի հարցազրույցներում) «ռազմական հեղաշրջման» մասին, դա կոչ չի եղել, այլ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի գնահատական։

«Նա կոչ չի անում, պատմում է ինչ–որ բանի մասին»,- ասաց փաստաբանը:

 

–00—ԱՊ