Շիրակի մարզում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել ձորակում

28/06/2025 11:56 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Հրաչ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Արդեն հիվանդանոցում պարզվել է, որ վարորդը մարմնական վնասվածքներ չունի, ինքնազգացողությունն է վատացել, և երբ փորձել են սթափության փորձաքննության ենթարկել, մի քանի անգամ չի կարողացել հատուկ սարքի մեջ փչել, քանի որ, ըստ բժիշկների հայտնածի, եղել է բավականին գինովցած, ինչի համար էլ նրանցից վերցվել է արյան նմուշ:

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը մասնագիտությամբ ատամնաբույժ է:

—00—ՄԱ