ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը:
ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Հիշեցնենք՝ 1980 թվականին Գուժ Մանուկյանը արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման, 1998 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
«Թատերասեր հանրության և նրա արվեստի երկրպագուների հիշողության մեջ Գուժ Մանուկյանը կմնա իր կերտած անզուգական և ինքնատիպ կերպարներով։
Գուժ Մանուկյանն այն ստեղծագործողների սերնդի ներկայացուցիչն էր, որն իր աշխարհայացքով, բեմական ու կինեմատոգրաֆիկ մտածողությամբ վերաձևակերպել է ազգային արվեստի մոդելները: Նա այդ ավանդույթը վերաիմաստավորել է իր ժամանակի ներսում՝ դարձնելով այն կենսունակ ու արդիական»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
—00—ՄԱ