ՀՀ ԿԲ-ն կարող է խստացնել քաղաքականությունը Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով. ԵԱԶԲ

23/06/2025 18:10 Ներքին կյանք

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը մեծացնում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հավանականությունը։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մակրոտնտեսական հաշվետվության մեջ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

ԵԱԶԲ-ն հիշեցնում է, որ հունիսի 17-ի նիստում Կենտրոնական բանկը պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75%–ի մակարդակում՝ նշելով չկարգավորվող ծառայությունների ոլորտում գնաճի սպասումների և փաստացի գնաճի կայունացումը։

Միևնույն ժամանակ, կարգավորիչը նշել է գնաճային ճնշման աճի ռիսկերը, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրվի կամ ձգձգվի։ Մասնավորապես հնարավոր է ապրանքների մատակարարման արժեքի աճ և զբոսաշրջիկների հոսքի նվազում, եթե տարածաշրջանը սկսի ընկալվել որպես ոչ անվտանգ։ Նման պայմաններում կարող է անհրաժեշտ լինել գնաճը զսպել տոկոսադրույքների բարձրացման հաշվին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ