Իսակովի պողոտայում բռնկված պայթյունից վիրավոր կա

22/06/2025 19:11 Ներքին կյանք

Այսօր՝ հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվում։

Տեղում պարզվել է «Jeep Cherokee» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ անակնկալ հրդեհ է բռնկվել, ինչից հետո վնասվել է նաև նրա հետևով ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։