Ձևավորվել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Էջմիածնի թիմի կորիզը
22/06/2025 19:08
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․
«Հունիսի 21-ին տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մարզային հերթական հանդիպումը՝ քաղաք Էջմիածնում։
Հանդիպում-քննարկման ժամանակ Խորհրդի անդամները ներկաներին ներկայացրեցին Խորհրդի գործունեության ընթացքը, մինչ այսօր կատարած աշխատանքները, ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, Խորհրդի առաջիկա անելիքներն ու գործողությունները, ինչպես նաև պատասխանեցին հանդիպմանը ներկա գտնվող մեր հայրենակիցների հարցերին։
Մեր հայրենակիցներն էլ իրենց հերթին հանդես եկան նոր դիտարկումներով, հետաքրքիր առաջարկություններով և պատրաստակամություն հայտնեցին մասնակցել պայքարին՝ միասին պաշտպանելու մեր իրավունքները։
Տեղում ձևավորվեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի Էջմիածնի թիմի կորիզը։
Նշենք, որ օրեր առաջ արդեն ձևավորվել են Արցախցիներ իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի և Աբովյանի թիմերը։
Խորհուրդն առաջիկա շաբաթներին շարունակելու է մարզային այցելությունները և քննարկումները արցախցիների տարբեր խմբերի հետ։
Հետագա այցելությունների վայրը, օրը և ժամը կհրապարակենք առաջիկայում»։