Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան
22/06/2025 15:11
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Լծեն-Տաթև խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են իրանական համարանիշերով՝ գազ տեղափոխող բեռնատարն ու «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։