Թե ինչ ավերածություններ կբերի նրա հերթական այս կեցվածքը, արդեն կարելի է կռահել․ Տեր Գաբրիել

19/06/2025 22:37 Ներքին կյանք

Տեր Գաբրիել Վարդանյանը գրում է․

«Այս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր և հորդորում էր քովիդի դեմ պայքարել թթի օղիով, և մահաբեր համավարակին հեգնում էր․ «ում դռան շունն է որ»։

Հետո ներկայացավ որպես երկրի ամենադուխով տղա և աջ ու ձախ փրթելով անցավ հասավ Գիլգամեշին ու ոստիկանական կուռ պատնեշների հետևից գոռաց, թե «կտամ պատերով կծեփեմ ու կփռեմ ասֆալտին» ու ինքն իրեն փռեց գետնին:

Մեկ էլ թե բա «Ադրբեջանն ու Թուրքիան ո՞վ են որ» ու իր իսկ ասածից ոգևորված՝ գոռաց՝ «Արցախը Հայաստան է ու վերջ»․ անմիջապես հագավ գերագույն գլխավոր զորահրամանատարի սաղավարտը ու․․․հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձավ։ Հիմա էլ, հանդես է գալիս որպես գլխավոր կանոնալոգ ու գլխավոր ուխտոլոգ..

Թե ինչ ավերածություններ կբերի նրա հերթական այս կեցվածքը, արդեն կարելի է կռահել․․․»։

–00—ՍՊ