24News-ի լրագրողի մասնագիտական լիազորությունը խոչընդոտելու դեպքով ծառայողական քննություն է ընթանում

16/06/2025 10:44 Ներքին կյանք

24News-ի լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու, ոստիկանի կողմից նրան հարվածելու դեպքով արդեն իսկ ծառայողական քննություն կա։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, որ այսօր քասախցիների բողոքի ակցիայի ընթացքում կարմիր բերետավորը մտածված, նպատակային հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։

–00—ՅՄ