Ապամոնտաժվել են բենզալցակայաններ և հեղուկ գազի պահեստարան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել ՀՀ, քաղաք Երևան, Արին-Բերդի փող. 10/16 հասցեում «Յունիվերսալ Պրոջեքտ» ՍՊ ընկերությանը պատկանող, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մյասնիկյան 21 հասցեում «ՄակՎիչ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանների նկատմամբ։
Ստուգումների արդյունքում նշված բերնզալցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա վերոնշյալ բենզալցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել են, որոնք հետագայում տնտեսավարողների կողմից ապամոնտաժվել են։
Վերահսկողական գործառույթների արդյունքում ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան խճ. 125 հասցեում հայտնաբերվել է, որ «Հայր և Որդի Հարոյաններ» ՍՊ ընկերության կողմից շահագործվում է հեղուկ գազի պահեստարան՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներով։
Հաշվի առնելով նշված օբյեկտում առկա հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից տարված համատեղ աշխատանքների արդյունքում տնտեսավարողը կամովին ապամոնտաժել է պահեստարանի տարողությունները։
–00—ՅՄ